Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ֆրանսահայ խոհարարը շոգին դիմակայելու հայկական բաղադրատոմս է առաջարկում

ԼԱՅՖ

Բերդ քաղաքում 4-րդ տարին անընդմեջ անցկացվող Մեղրի ու հատապտուղների փառատոնի նպատակն է տեղի բնամթերքի և խոհանոցի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը: Ֆրանսիայից ժամանած հայազգի խոհարար Ալեն Ալեքսանյանը տեղում պատրաստում և փառատոնի մասնակիցներին էր հյուրասիրում տարածաշրջանին բնորոշ ըմպելիք' խոտաբույսերով, մեղրով և հատապտուղներով: «Ես Ֆրանսիայից եմ եկել' Ռոնալդ շրջանից, իմ այստեղ գտնվելու նպատակն է տեղի բնական մթերքներն արժևորելը: Մեղրի և հատապտուղների փառատոնին ես հանպատրաստից մի բաղադրատոմս կներկայացնեմ: Եթե օգտվենք ինքնաեռից, կարող ենք շատ խոտերով ստանալ թուրմ, բայց քանի որ շատ խիտ թուրմ է ստացվում, այն խառնում ենք մեղրի հետ, ավելացնում տարբեր հատապտուղներ: Ու քանի որ շատ շոգ է այս պահին, կարող ենք սառը ջուր ավելացնել, ձմռանը' տաք ջուր: Սառը թեյ խմելու փոխարեն, խնդրեմ, դուք ունեք հայկական ծագումով շատ ավելի համեղ ու օգտակար ըմպելիք, որն այսօր պետք է կրի «Մեղրաբույր» անունը»,-ասաց Ալեն Ալեքսանյանը' արդեն պատրաստ ըմպելիքը հյուրասիրելով «Արմենպրես»-ի թղթակիցներին:

Ֆրանսահայ խոհարարի խոսքով' փառատոնները ամենագեղեցիկ պատկերն են հաղորդում Հայաստանին: «Հայաստանում պետք է կարողանանք պաշտպանել բնակչությանը, կարևորը ոչ թե քաղաքականությունը, քաղաքական գործիչներն ու Երևանն են, այլ մարզային բնակչությունը: Ես ավելի շատ գյուղն եմ սիրում, քան քաղաքը»,- եզրափակեց Ալեն Ալեքսանյանը:

2012 թվականից անցկացվող միջոցառմանը մասնակցում են Բերդի ու հարակից շրջանների մեղվապահները, գյուղացիական տնտեսությունները, տարբեր արտադրողներ: Փոքրիկ տաղավարներում նրանք այցելուներին են ներկայացնում իրենց արտադրանքը: Փառատոնի կազմակերպիչը «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամն է: Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնն անց է կացվում Բերդի Սորանի այգում' երգի ու պարի, թատերական ներկայացումների, ուրախ զրույցների միջավայրում: Քանի որ փառատոնը համընկնում է Խաղողօրհնեքի հետ, կատարվում է նաև խաղողի օրհնության կարգ:

Բերդ քաղաքը գտնվում է Տավուշ գետի ձախ ափին, Երևանից հեռու է 202 կմ, մարզկենտրոնից՝ 69 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 10 կմ: Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +21C է: Շրջապատված է ոչ բարձր սարերով։ Քաղաքի մոտ գտնվում են 10-րդ դարի հայկական Տավուշ ամրոցի ավերակները, Նոր Վարագավանք և Խորանաշատ վանքերը, Կիկլոպյան ամրոցը (մ. թ. ա. I հազարամյակ) և Բերդի թանգարանը։ Քաղաքից 2 կմ դեպի արևմուտք' Նավուր գյուղ տանող ճանապարհի ձախ կողմում, է գտնվուÕ ´ միջնադարյան Սուրբ Նշան եկեղեցին, որն անվանվում է նաև Մարիամ Մայրի վանք: 2014 թվականին Բերդում բացվեց նաև Սուրբ Գևորգ եկեղեցին:

 
Լեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան