Ուկրաինայի արեւելքում հակամարտության սկսվելուց ի վեր 9 449 մարդ է զոհվել. ՄԱԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի արեւելքում հակամարտության ընթացքում (2014 թվականի ապրիլից) 9 449 մարդ Է զոհվել, եւս 21 հազար 643-ը՝ վիրավորվել: Այս մասին Ժնեւում հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 32-րդ նստաշրջանում:
Նրա խոսքով՝ վերստին գոյություն ունի հակամարտության Էսկալացիայի մեծ վտանգ: «Հակամարտությունը վերստին անցնում Է Էսկալացիայի փուլ,- նշել Է Շիմոնովիչը:- Մայիսի 15-ից քաղաքացիական բնակչության շրջանում բոլոր զոհերի կեսն ականանետներով եւ հաուբիցներով գնդակոծումների հետեւանք Է: Դրանք սպառազինության այն տեսակներն են, որոնց օգտագործումը հակամարտության գոտում արգելված Է Մինսկի համաձայնություններով»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



