Ես այլևս ոչ մի լրագրողի հարցին կամ հարցազրույցին չեմ պատասխանելու. Սոնա Ռուբենյան
ԲԼՈԳԵրգչուհի Սոնա Ռուբենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես այլևս ոչ մի լրագրողի հարցին կամ հարցազրույցին չեմ պատասխանելու, ես երգիչ եմ, անում եմ իմ գործը և չեմ կարծում, որ իմ կյանքը հետաքրքիր է որևիցե մեկին։ Լրագրողին 3 անգամ ասում եմ, որ չեմ խոսելու անձնականից, անցած գնացած էջի մասին և խոսում եմ ապագայի պլաններից, նոր երգերից ու համագործակցություններից, վերնագիր է դրվում, որ ես խոսել եմ անձնական կոնկրետ թեմայից, իսկ արդեն նյութում ասածս եղել է միայն այն, որ չեմ ուզում պատասխանել այդ հարցին։ Մի խաղացեք մարդկանց հոգեկան աշխարհի հետ, ձեզ համար դա ուղղակի աշխատանք է, իսկ ինձ համար դա իմ կյանքն է, ես մեղավոր չեմ, որ իմ երգելու շնորհիվ ինձ շատ թե քիչ ճանաչում են»։

1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



