Էրդողանը եւ Պուտինը հանդիպում կանցկացնեն Չինաստանում՝ G20-ի գագաթնաժողովում. NTV
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը «անձնական հանդիպում կանցկացնեն G20-ի՝ սեպտեմբերին Չինաստանում կայանալիք գագաթնաժողովում»: Այդ մասին հայտնել Է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի Հանրապետության ղեկավարության աղբյուրների:
«Սպասվում Է, որ ղեկավարները հանդիպում կունենան G20-ի՝ Չինաստանում կայանալիք գագաթնաժողովում, բայց մինչ այդ նրանց միջեւ սպասվում են նաեւ հեռախոսային շփումներ»,-նշել Է հեռուստաալիքը:
Էրդողանի մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ի թղթակցին առայժմ չեն հաստատել այդ տեղեկատվությունը: «Մենք առայժմ պաշտոնական տվյալներ չունենք դրա վերաբերյալ: Եթե նման պլաններ լինեն, մենք դրանց մասին պաշտոնապես կհայտնենք»,-ասել են վարչակազմում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



