Կարտոֆիլային ձողիկներ.բաղադրատոմս
ԼԱՅՖԲաղադրիչներ
կարտոֆիլ – 5 հատ
ձու – 2 հատ
պաքսիմատ – 100գր
պանիր – 100գր
ալյուր – 2-3 ճ/գդ
ձիթայուղ – 100գր
աղ – ըստ ճաշակի
պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Մաքրում, լվանում, խաշում ենք կարտոֆիլը, ապա անցկացնում քերիչով կամ աղում մսաղացով: Ավելացնում ենք ձուն, աղը, սև պղպեղը, ալյուրը ու խառնում ենք ստացված զանգվածը:

- Կտրատում ենք պանիրը երկար ուղանկյունիներով:

- Թաց ձեռքերով կարտոֆիլային խյուսից պատրաստում ենք ձողիկներ, մեջտեղը դնում մեկական պանրի կտոր ու թաթախում պաքսիմատի մեջ: Ստացված ձողիկները տապակում ենք բոլոր կողմերից ձիթայուղի մեջ մինչև պաքսիմատի ոսկեգույն դառնալը:
Եվ մեր համեղ ձողիկները պատրաստ են:
Կարտոֆիլային ձողիկները կարելի է մատուցել և տաք, և սառը վիճակում Ձեր նախընտրած սոուսով :)
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Անոմալ չափերի օձ՝ Սյունիքում



