Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 41-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյս մասին հաղորդագրություն է տեղադրվել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնական կայքում: Հաղորդագրության մեջ ասված է, որ հաջողվել է ճանաչել 37 զոհվածներին, որոնցից տասը օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ երեք հոգի էլ երկքաղաքացիություն ունեին:
Զոհերից19-ի մարմիններն արդեն հանձնել են իրենց բարեկամներին: Վիրավորների թիվն էլ հասել է 239-ի, որոնցից 109-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսներին էլ շարունակում են օգնություն ցուցաբերել:
Հիշեցնենք, որ երեկ գիշերը օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել: Թուրքական իշխանությունը արդեն իսկ տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն: Պայթյունները տեղի են ունեցել միջազգային չվերթների եւ ներքին չվերթների ժամանման գոտում:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



