Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Նազենին էլ արձագանքեց այնպես, ինչպես իմ մտերիմները». Սոֆի Մխեյան

ԼԱՅՖ

Tert.am Life-ի այսօրվա զրուցակիցը երգչուհի Սոֆի Մխեյանն է, ում հետ երգարվեստի մասին գրեթե չխոսեցինք, քանի որ զրույցի նպատակն այլ էր: Երգչուհու նոր աշխատանքի, գործառույթների  և մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները՝ զրույցում:

  Սկսենք առաջարկից: Ե՞րբ, ինչպե՞ս, ո՞ւմ կողմից:

-Առաջարկը ստացել եմ մոտ երկու ամիս առաջ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի կողմից։  Ընդունել եմ այն սիրով ու շնորհակալ եմ վստահության համար։

 Որո՞նք են այն գործառույթները, որ պետք է իրականացնեք հեռուստաընկերությունում:

-Մեդիա Գրուպում հանդես եմ գալիս որպես հատուկ նախագծերի պրոդյուսեր, սակայն նախագծերի մասին, որոնց շուրջ աշխատում եմ այսօր, դեռ վաղ է խոսել. դրանց մասին կիմանաք շուտով։

 

 Մոտավորապես մեկ ամիս է աշխատանքային գործառույթներ եք իրականացնուն: Արդարացան արդյո՞ք սպասելիքները:

-Եթե խոսքն իմ սպասելիքների մասին է, ապա դեռ վաղ է դրանց մասին խոսելը, իսկ եթե Մեդիա Գրուպի սպասելքիների մասին, ապա, կարծում եմ դեռ ժամանակ է պետք։Ես ինձ հասանելիք ամեն բան կանեմ, որպեսզի երկուստեք սպասելիքները արդարանան։

  Չկա՞ մտավախություն, որ երգարվեստը կտուժի:

-Մտավախություններ ցանկացած գործում միշտ էլ կան, սակայն չեմ կարծում, որ երգարվեստի բնագավառում ծավալած իմ գործունեությունը կտուժի հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ամենն ինչ անում եմ այսօր նոր աշխատանքիս շրջանակում տարիներ շարունակ ոչ պաշտոնական կերպով պարբերաբար արել եմ: Ինչ խոսք, գուցե այսօր միաժամանակ երկուսը համատեղելու գործընթացում որոշակի դժվարություններ առաջ գան, բայց դրանք ինձ միայն կմոտիվացնեն առաջ շարժվել:

 

 Հեռուստաեթերում տարբեր նախագծերի էիք մասնակցում: Իսկ հիմա՞:

-Հիմա էլ ոչինչ չի փոխվել. Երբ լինում են նախագծեր ու առաջարկներ նպատակահարմար գտնելու դեպքում որպես երգչուհի մասնակցում եմ։

 Ստեղծագործող մարդկանց համար միշտ դժվար է ապրել սահմանված օրակարգով: Չե՞ք դժվարանում:

-Գուցե կրկնվեմ, բայց դժվարություններ ցանկացած բնագավառում էլ կան, սակայն եթե կա աճելու ու արարելու ցանկություն, դրանցից յուրաքանչյուրն էլ հնարավոր է հաղթահարել։ Բացի այդ, երգարվեստի հետ կապված մի առիթով համաձայնել էի Կոնֆուցիոսի հետ՝ ասելով, որ երբ ընտրում ես այնպիսի աշխատանք, որը սիրում ես, ողջ կյանքում մեկ օր անգամ ստիպված չես լինում աշխատել։ Հիմա նույնը կարող եմ ասել այս աշխատանքիս վերաբերյալ. անչափ ուրախ եմ, որ հենց ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի կողմից եմ ստացել առաջարկն ու այսօր արդեն պատիվ ունեմ նման մեծ ու պրոֆեսիոնալ թիմի մաս կազմել։

 

 Գիտենք, որ մտերիմ եք Նազենի Հովհաննիսյանի հետ: Ինչպե՞ս արձագանքեց Նազենին Ձեր նոր աշխատանքին:

-Այո՛ ճիշտ գիտեք. Նազենին էլ արձագանքեց այնպես, ինչպես իմ մտերիմները։

 Ամենատարօրինակ վերջին մեկնաբանությունը Ձեր նոր աշխատանքի վերաբերյալ, որ լսել եք:

-Այս պահին տարված չեմ նոր աշխատանքիս վերաբերյալ մեկնաբանություններ լսելով, այնուամենայնիվ մեկնաբանություններ ու քննարկումներ կարող են լինել. անհնար է բոլորին գոհացնել։

 Աշխատանքային նորությունները շատ արագ են տարածվում, սակայն անձնականի մասին միշտ լռում եք: Սպասե՞նք Սոֆի Մխեյանի և նրա սիրեցյալի մասին պտտվող լուրերին:

-Լուրեր միշտ էլ տարածվում ու պտտվում են և շատ արագ, լինեն դրանք անձնական բնույթի, թե գործնական, սակայն ինքս ինչպես և առաջ, այնպես էլ հիմա և առաջիկայում կշարունակեմ լռել ու չխոսել անձնականիս մասին։

 

                                            Զրույցը՝ Անահիտ Կասամանյանի

 

Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրանցի վարորդը Կապան-Տաթև ավտոճանապարհին «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր Մբապեն գոլերի քանակով գերազանցել է Ռոնալդոյին Ինչպես են մայրն ու փոքրիկը փողոցի փլուզման պատճառով ընկնում գետնի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ