Կալիֆոռնիայի երկնքում ինքնաթիռներ են բախվել, կան զոհեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉորս մարդ է զոհվել Կալիֆոռնիայի երկնքում մասնավոր ինքնաթիռների բախման հետեւանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC News-ին: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին Սան Դիեգոյի օկրուգում՝ Մեքսիկայի հետ սահմանից ոչ հեռու:
Ինքնաթիռները՝ երկշարժիչավոր Sabreliner-ը եւ միաշարժիչ Cessna 172-ը, բախվել են Սան Դիեգոյի Բրաուն Ֆիլդ օդանավակայանում վայրէջքի փորձ կատարելիս: Արդյունքում երկու օդանավն էլ ընկել են գետնին ու բռնկել, հաղորդել է USA Today-ը:
Ավիաաղետի զոհ է դարձել չորս մարդ: Ներկայում պարզվում է՝ ինքնաթիռներում եղած մարդկանց թվաքանակը:
Պատահարի վայր ժամանած հրշեջներին մոտ մեկ ժամ է պահանջվել կրակը մարելու համար:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



