Օլանդի վարկանիշն ընկել է մինչեւ ռեկորդային ցածր 12 տոկոս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նկատմամբ վստահության վարկանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի: Այդ մասին գրել է Le Figaro ֆրանսիական թերթը:
TNS Sofres-ի հարցման տվյալներով՝ ներկայում նախագահի վարկանիշը կազմում է 12 տոկոս, ինչը ֆրանսիական պետության ղեկավարի ամենացածր ցուցանիշն է այդ ընկերության կողմից համանման հարցումների անցկացման ողջ պատմության ընթացքում:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2017 թվականին: Վերջին ժամանակներս Օլանդի վարկանիշն անշեղորեն ընկնում է, հիշեցնում է հրատարակությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



