Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարն իր թեկնածությունն Է առաջադրել պահպանողականների առաջնորդի պաշտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյն իր թեկնածությունն Է առաջադրել Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում եւ, հետեւաբար, երկրի վարչապետի պաշտոնում: Նրա հայտարարությունը հրապարակել Է Times թերթը:
Մեյը խոստացել Է միավորել Մեծ Բրիտանիան եւ այն դարձնել այնպիսի մի երկիր, որն «ընդունելի կլինի բոլորի համար»:
Մեյի հայտարարությունը, որը հանդես Էր գալիս Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexsit) դեմ, սպասելի Էր: Նրա գլխավոր մրցակիցը կդառնա Լոնդոնի նախկին քաղաքագլուխ, Brexit-ի ակտիվ կողմնակից Բորիս Ջոնսոնը:
Հունիսի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջը հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո հայտարարել Է, որ մինչեւ այս տարվա հոկտեմբերը կհեռանա իր պաշտոնից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



