Թրամփը կրճատել է Քլինթոնից ետ մնալը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը մոտ է այն բանին, որ հաղթահարի Դեմոկրատական կուսակցությունից իր մրցակցուհուց՝ Հիլարի Քլինթոնից ետ մնալը: Այդ մասին վկայում է Քուիննիպիակի (Քոննեկտիկուտի նահանգ) համալսարանի անցկացրած հարցումը:
Դրա արդյունքների համաձայն՝ Քլինթոնին աջակցել է հարցվածների 42 տոկոսը, իսկ Թրամփին՝ 40 տոկոսը: Հարցման մնացած մասնակիցները դժվարացել են պատասխանել:
Համալսարանի կողմից հունիսի սկզբին անցկացված համանման հարցումը ցույց է տվել, որ այն ժամանակ Քլինթոնը Թրամփից առաջ էր 4 տոկոսով:
Հարցումը, որի արդյունքները հրապարակվել են հունիսի 29-ին, անցկացվել է հունիսի 21-ից 27-ը: Դրան մասնակցել են 1610 ամերիկացիներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



