Հովհաննես Բաչկովը կպայքարի օլիմպիական ուղեգրի համար
ՍՊՈՐՏՀուլիսի 2- 8-ը Վենեսուելայում տեղի կունենա WSB-ի և APB-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին կմասնակցի նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Վիճակահանությունն ու կշռման արարողությունը տեղի կունենան հուլիսի 2-ին: Օլիմպիական ուղեգիր կնվաճեն 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները:
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական բաժինը:
Վենեսուելայի մրցաշարը օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարն է: Հիշեցնենք, որ Հայաստանի 4 ներկայացուցիչ արդեն ձեռք են բերել Օլիմպիական խաղերի ուղեգրեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



