Վիկտոր Կաշաին կվարի Գերմանիա-Իտալիա հանդիպումը
ՍՊՈՐՏԳերմանիայի և Իտալիայի հավաքականների միջև Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի խաղի գլխավոր մրցավար է նշանակվել հունգարացի Վիկտոր Կաշաին: «Եվրո 2016»-ում Կաշաին աշխատել է Ֆրանսիա - Ռումինիա ու Իտալիա - Շվեդիա խմբային փուլի հանդիպումներում:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ տեղեկությունը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
40-ամյա հունգարացի մրցավարը «Եվրո 2016»-ի եզրափակիչը սպասարկելու 3 գլխավոր թեկնածուներից է: Գերմանիա - Իտալիա հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին Բորդոյում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



