Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերովհուլիսի 2-3-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հանրապետության Նախագահը:
Հուլիսի 2-ին կկայանան Էդվարդ Նալբանդյանի և Սիրոջիդին Ասլովի բանակցությունները, այնուհետև նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



