Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հովիկ Աբրահամյանը Հայաստանում Ֆրանսիական համալսարանը համարում է երկկողմ գործընկերության յուրօրինակ փարոս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի ու կրթության և գիտության նախարարությունների համագործակցության շնորհիվ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը դարձել է հայ-ֆրանսիական գործընկերության յուրօրինակ փարոս: Համալսարանի 15-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսի այի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը, շրջանավարտներ, ուսանողներ:  

«Մեր երկրի բուհական համակարգում վաղուց իր ուրույն տեղն ու բարձր վարկանիշն ունեցող Ֆրանսիական համալսարանի կարևոր առանձնահատկությունն է Հայաստանի ու Ֆրանսիայի կրթական համակարգերի տարիների ընթացքում կուտակած փորձի համադրումը: 15-ամյա գործունեության արդյունքում համալսարանը կառավարման, մարքեթինգի, ֆինանսների և իրավագիտության բնագավառներում դիպլոմներ է շնորհել շուրջ 1500 շրջանավարտի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ այսօր Ֆրանսիական համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներն իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, ակտիվ ներգրավված են մեր պետականության ամրապնդման, տնտեսության հզորացման, բարձր արժեքային համակարգ ունեցող քաղաքացիական հասարակության ձևավորման գործում:

Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ այս ցուցանիշները հանդիսանում են համալսարանի մանկավարժական և վարչական անձնակազմի նվիրված աշխատանքի, Հայաստանի ու Ֆրանսիայի իշխանությունների, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի շարունակական աջակցության, ինչպես նաև համալսարանի գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության արդյունք:

Լրագրողների հետ զրույցում Լևոն Մկրտչյանը կարևորեց Ֆրանսիական համալսարանի գործունեությունը մեր երկրում բարձրագույն կրթության զարգացման գործում: Նրա խոսքով՝ համալսարանը բարձրորակ կրթություն ապահովելու շնորհիվ այսօր դարձել է Հայաստանի լավագույն բուհերից մեկը և շարունակում է զարգանալ:

Իր հերթին, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ընդգծեց, որ համալսարանի գործունեությունը մեծապես նպաստել է հայ և ֆրանսիացի ժողովուրդների պատմական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու երկու պետությունների կապերի սերտացմանն ու ընդլայնմանը:

Բարձրագույն կրթության ֆրանսիական և եվրոպական կրթական չափորոշիչների հայաստանյան տեղայնացման, մասնագիտական կրթության ոլորտի ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև համալսարանի հիմնադրման 15-ամյա հոբելյանի կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստին:

 

Լոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԻնչ կլինի, եթե մեկ ամսով ամբողջ աշխարհում ինտերնետն անջատվիՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը «Մերձավոր Արևելքում սա կոչվում է «հրադադար»»․ Արտակ Զաքարյան Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին՝ ՀՀ իշխանությանը հանձնարարվել է լավագույնս կատարել խամաճիկի դերը. Աբրահամյան Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանՈրտե՞ղ է Հայաստանի վարդագույն կիրճը, որի մասին քչերը գիտենԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Ինչո՞ւ են մոծակները որոշ մարդկանց ավելի հաճախ խայթում, քան մյուսներինԻրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՕգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետներըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Կինը պատահմամբ կրակել է ամուսնու վրաԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա Կոստանյան