Շտայնմայերը Բաքվում ընդգծել է ԼՂ կարգավորման հարցում փոխզիջման անհրաժեշտությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բաքվում ընդգծել է փոխզիջման անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ և կայուն կարգավորման հասնելու համար: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայույունից, նա հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ` շեշտելով կարգավորման գործընթացն առաջ տանելու ԵԱՀԿ նախագահության վճռականությունը: Շտայնմայերը Բաքվի իր գործընկերներին կոչ է արել ապացուցել փոխզիջման գնալու իրենց պատրաստակամությունը, որը կարևոր է կարգավորման գործընթացի առաջընթացի համար:
ԵԱՀԿ գործող նախագահ Շտայնմայերը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը, իր անձնական ներկայացուցիչ, դեսպան Անդրեյ Կասպշիկին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



