Կրոս. Իտալիայի դեմ հանդիպումը լուրջ փորձություն կլինի մեզ համար
ՍՊՈՐՏԳերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Եվրոպայի 2016թ. առաջնության քառորդ եզրափակչում կայանալիք Իտալիայի ընտրանու դեմ հանդիպման մասին:
«Մենք հիմա գտնվում ենք փայլուն մարզավիճակում: Մեզ համար կարեւոր է հաղթանակներ տոնել, այլապես Եվրո-2016-ը մեզ համար ավարտված կլինի:
Իտալիայի հավաքականն այս մրցաշարի ամենավտանգավոր մրցակիցն է: Առաջիկա հանդիպումը մեզ համար լուրջ փորձություն կլինի:
Բոլորը գիտեն, թե իտալացիներն ինչպես են ֆուտբոլ խաղում եւ թե որքան դժվար է նրանց դիմակայել: Նրանք անհավանական ինքնավստահություն եւ հանգստություն ունեն: Ամեն դեպքում, մենք առաջիկա հանդիպմանը տրամադրված ենք լավատեսորեն»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



