Սլովակիան առաջին անգամ գլխավորել է Եվրամիության խորհուրդը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀուլիսի 1-ից Եվրախորհրդի նախագահությունը վեցամսյա ռոտացիայի սկզբունքով անցել է Սլովակիային, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Սլովակիան, որը Եվրամիությանը միացել է միայն 2004 թվականին, առաջին անգամ է իրականացնում այդ լիազորությունները:
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ պնդելու է համաեվրոպական քաղաքականության վեկտորի փոփոխումը բազմաթիվ հարցերում, որոնք այժմ նրա կարծիքով, անարդյունավետ են լուծվում:
Նախ եւ առաջ դա վերաբերում է միգրանտների խնդրին:
«Եվրոպայի ապագայի վերաբերյալ հիմնարար որոշումները չեն կարող խարսխվել միության մեկ կամ երկու անդամի որոշումների կամ դրա հիմնադիր երկրների որոշումների վրա»,- ասել է Ֆիցոն:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



