Դանակահարություն Քարաբերդ գյուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 15-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 28-ամյա Կամո Ղ.-ն, որը, ըստ բժիշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 14.00-ի սահմաններում, Քարաբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող լճի մոտ, վիճաբանության ժամանակ, Կամո Ղ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 25-ամյա Արթուր Ա.-ն:
Կամո Ղ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



