Մերժվել է «Նոր Հայաստանի»՝ Ազատության հրապարակում վրաններ տեղադրելու դիմումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը Երեւանի քաղաքապետարան հայտ էր ներկայացրել հուլիսի 24-27-ն ընկած ժամանակահատվածում Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:
Քաղաքապետի լիազոր ներկայացուցչի հունիսի 30-ի որոշմամբ սահմանվել է սահմանափակում վերոնշյալ օրերին Ազատության հրապարակում նախատեսված հավաքի ժամանակի նկատմամբ՝ առաջարկելով ժ. 00.00-24.00-ն ընկած ժամանակահատվածի փոխարեն հավաքն անցկացնել ժ. 08.00-22.00-ը։ Բացի այդ՝ քաղաքապետարանը մերժել է Ազատության հրապարակում նախատեսվող հավաքի ընթացքում վրանների տեղադրումը:
Իսկ հուլիսի 1-27-ն ընկած ժամանակահատվածում ժ. 19.30-21.30-ը Ազատության հրապարակ–Հյուսիսային պողոտա–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Ազատության հրապարակ երթուղով երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
4
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
5
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...



