Եղիշե Խաչատրյանի սպանության գործով Գլխավոր դատախազը հանձնարարել է ստեղծել քննչական խումբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպօրինաբար Եղիշե Խաչատրյանին մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործը 2016 թվականի հունիսի 10-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով նախատսված կարգով ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, նկատի ունենալով հիշյալ քրեական գործով անհետաձգելի մեծածավալ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը` ՀՀ Գլխավոր դատախազի կողմից, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարին և ՀՀ Հատուկ քննչական ծառայության ղեկավարին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգով հանձնարարվել է գործի քննությունը կատարել քննչական խմբի կողմից և քննչական խմբում ներառելու նպատակով ՀՀ Հատուկ քննչական ծառայություն գործուղել ՀՀ Քննչական կոմիտեի քննիչներ:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
4
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
5
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...



