Երևանում կբացվի բացառիկ և թանկարժեք ջութակների ցուցահանդես
ՄՇԱԿՈՒՅԹԱրամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի շրջանակներում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հունիսի 7-ին` ժամը 14:00, կբացվի հազվագյուտ լարային գործիքների ցուցահանդես: Հայաստանում առաջին անգամ կներկայացվեն հնագույն ջութակներ՝ Անտոնիո Ստրադիվարիուսի 1711թ., Նիկոլո Գալիանոյի 1780թ. և աշխարհահռչակ այլ վարպետների 18-րդ դարում պատրաստված լարային գործիքներ։
Բացառիկ այս ցուցահանդեսը կյանքի է կոչվել շվեյցարական հայտնի Del Gesu (http://www.delgesu.com/) հիմնադրամի հետ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի երկարատև բանակցությունների արդյունքում։
Ցուցահանդեսը կգործի ընդամենը երկու օր՝ հունիսի 7-ին և 8-ին։
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



