Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչպե՞ս գեղեցկանալ կես ժամվա ընթացքում

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

Եթե հանդիսավոր երեկոյի կամ կարևոր հանդիպման եք գնալու և կամ որևէ այլ միջոցառման, որին պետք է անպայման լավ տեսքով ներկայանալ, բայց նայելով ձեզ հայելու մեջ, դժգոհ եք մնում, տեսնում եք մանր կնճիռների ցանց, պարկիկներ աչքերի տակ, կարմրած կոպեր, լայն ծակոտիներ, ապա մի՛ հուսահատվեք։ Հետևելով մեր խորհուրդներին, որոնք բարդ չեն, կկարողանաք բառիս բուն իմաստով կես ժամվա ընթացքում շտկել այդ անմխիթար պատկերը, դառնալ ավելի երիտասարդ ու գրավիչ, պայծառ ու հանգստացած տեսք ունենալ։

Եթե մաշկը չոր է, դեմքը շփե՛ք սնուցող քսուքով (կամ կաթով՝ կիսով չափ խառնած ձեթով, լավ է՝ ձիթապտղի), իսկ եթե մաշկը յուղոտ է, ապա՝ լոսյոնով։
Եփե՛ք միջին մեծությամբ կարտոֆիլ, կեղևը մաքրե՛ք, տրորե՛ք պատառաքաղով և ավելացրե՛ք 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ կամ թթվասեր։ Այդ դիմակը տաք-տաք դրե՛ք աչքերի տակ՝ ստորին կոպի վրա և աչքերի արտաքին անկյուններին, ինչպես նաև բերանի շուրջը և պահե՛ք 20 րոպե։ Միաժամանակ վերին կոպերին 20 րոպե պահե՛ք խծուծներ՝ թաթախված երիցուկի կամ թեյի սառը թուրմով։ Փակե՛ք աչքերը և պառկե՛ք 20 րոպե, թուլացե՛ք։ Լավ է ոտքերի տակ մեծ բարձ դնել, դա կուժեղացնի գլխի արյան շրջանառությունը՝ այդպիսով լավացնելով դեմքի տեսքը։ Այնուհետև հանե՛ք խծուծները, լվացե՛ք կարտոֆիլի դիմակը սառը ջրով և ստորին կոպերին բարակ շերտով սնուցող քսուք քսե՛ք։
Կարելի է դեմքի և վզի մաշկը թարմացնել և կորյակների սև կետերից ու լայնացած ծակոտիներից այսպես ազատվել։ 1 ճաշի գդալ օճառաջուրը խառնե՛ք կես թեյի գդալ կերակրի սոդայի և կես թեյի գդալ մանր աղի հետ։ Թանզիֆը թրջե՛ք 3 տոկոսանոց ջրածնի գերօքսիդով, փաթաթե՛ք դրանով մատը և խառնուրդը շրջանաձև շարժումներով շփե՛ք սև կետերի վրա։ Միաժամանակ տարածե՛ք ամբողջ դեմքին։ Լվացվե՛ք 2-3 րոպե անց տաք, այնուհետև եռացրած-սառեցրած ջրով։

Դրանից հետո պատրաստե՛ք խմորիչի դիմակ։ Յուղոտ մաշկի համար. 1 ճաշի գդալ խմորիչը լուծել 3 տոկոսանոց ջրածնի գերօքսիդի մեջ այնպես, որ թթվասերի խտության խյուս ստացվի։ Չոր մաշկի համար, խմորիչը լուծել ձեթի մեջ, նորմալ մաշկի համար՝ կաթի մեջ։ Դիմակը քսե՛ք դեմքին բամբակե խծուծով, պահե՛ք 10-15 րոպե։ Եթե դիմակի ազդեցության ժամանակ այրոց զգաք դեմքին, ավելի շուտ հանեք։ Այնուհետև դեմքը լվացե՛ք տաք, ապա՝ սառը ջրով։ Եթե չոր մաշկ ունեք, դիմակը լվացե՛ք երիցուկի թուրմով կամ կաթով խառնած ջրով և սնուցող քսուք քսե՛ք։ Խմորիչի դիմակը առատ է B խմբի վիտամիններով և շատ սնուցող է մաշկի համար։ Այն կիրառելուց հետո մաշկը դառնում է փափուկ, բարձրանում է տոնուսը, լավանում են դեմքի գույնը, արյան շրջանառությունը և նյութափոխանակության գործընթացները, նեղանում են ծակոտիները, և նվազում է թառամածությունը։
Այս պարզ միջոցները նկատելիորեն կթարմացնեն ձեր դեմքը։ Այժմ մնացել է միայն շպարվել։ 

Իրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրանցի վարորդը Կապան-Տաթև ավտոճանապարհին «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր Մբապեն գոլերի քանակով գերազանցել է Ռոնալդոյին Ինչպես են մայրն ու փոքրիկը փողոցի փլուզման պատճառով ընկնում գետնի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը ՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում. մանրամասներ Հրդեհ` Դարպաս բնակավայրում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՄհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստին