ԵՄ-ն լքելուց հետո Մեծ Բրիտանիայի համար կբարդանա մուտքը ներքին եվրոպական շուկա. Շտայնմայեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիայի համար կբարդանա մուտքը միության ներքին շուկա: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Եվրամիությունից դուրս կարգավիճակը կտարբերվի միության լիիրավ անդամի կարգավիճակից: Մեծ Բրիտանիան, լքելով Եվրամիությունը, դառնում է երրորդ երկիր և եվրոպական ներքին շուկային հասանելիություն կստանա միայն համաձայնեցված պայմանավորվածությունների դեպքում»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Նա հավելել է, որ նման համաձայնագրեր կնքվել են Շվեյցարիայի, Նորվեգիայի և շատ այլ երկրների հետ:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



