Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԱՄՆ անկախության օրվա առթիվ վարչապետն այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանության աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 240-րդ տարեդարձի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում վարչապետը, մասնավորապես, նշել է.«Հայաստանի Հանրապետությանկառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն դեսպան, դեսպանության աշխատակիցներին և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ Անկախության տոնի կապակցությամբ:

Մենք մեծապես կարևորում ենք Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամությունը, և ուրախ ենք, որ համատեղ ջանքերով երկկողմ գործընկերությունը բարձրացրել ենք որակապես նոր մակարդակի: Ամերիկյան ժողովուրդը խորապես արժևորում է այս տոնը, քանի որ ոչ միայն նվաճել է իր անկախությունը գաղութատիրական կարգերի դեմ պայքարելով, այլև կիսում է այն արժեքները, որոնք նշված են ԱՄՆ անկախության հռչակագրում: Այդ արժեքները համամարդկային են և կարևոր էին ոչ միայն 240 տարի առաջ, այլ նաև այժմ: Հայ ժողովուրդը ևս իր անկախության հռչակումը սկսել է այդ սկզ բունքներին հավատարմություն հաստատելով: Մենք երախտապարտ ենք ԱՄՆ կառավարությանը և ժողովրդին՝ Հայաստանի անկախացումից ի վեր ցուցաբերած մարդասիրական և տեխնիկական անգնահատելի օժանդակության համար: Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջին երկիրն է, որ դեսպանություն հիմնեց Հայաստանում: Արդեն 25 տարի շարունակվում է հայ-ամերիկյան միջպետական համագործակցությունը: Այսօր մենք ԱՄՆ-ի հետ ունենք համագործակցության հարուստ օրակարգ` երկխոսություն միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերով, սեր տ համագործակցություն տնտեսության և ժողովրդավարության զարգացման, պաշտպանության և էներգետիկ ոլորտներում: ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներգրավման ընդլայնումը, և մենք լիահույս ենք, որ մեր տնտեսական համագործակցությունը կթևակոխի նոր փուլ: Հայ-ամերիկյան համագործակցությանը մեծապես նպաստում են նաև ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները, ովքեր ոչ միայն իրենց ներդրումն են ունենում Միացյալ Նահանգների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այլև անգնահատելի ավանդ ունեն մեր Õ �րկու ժողովուրդների միջև բարեկամության հաստատման և ամրապնդման գործում:  

Հայաստանը բարձր է գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, շարունակական աջակցությունը` ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: ԱՄՆ դիրքորոշումը զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման հարցում կարևոր է հակամարտության հետագա սրման բացառման և խաղաղ կարգավորման գործընթացի շարունակման համար: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ կառավարության կողմից ներդրվող միջնորդական ջանքերը և ակնկալում, որ դրանք առավելագույնս կնպաստեն տարածաշրջանում խաղաղության պահպանմանը:

Ավարտելով խոսքս՝ կրկին շնորհավորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին Անկախության օրվա առիթով՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն, իսկ մեր երկու ժողովուրդներին՝ հարատև բարեկամություն»:

 

ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունը