Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծին, որը Խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել Ֆրանսիայի կառավարությունը: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը: «Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները միաձայն կողմ են քվեարկե լ կառավարության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը: Նախագիծը  սեպտեմբերին կքննարկվի Սենատում, որտեղ հաստատվելուց հետո կրկին կվերադառնա Ազգային ժողով վերահստատվելու համար»,- ասաց Փափազյանը` հավելելով, որ ներկա բոլոր 21 պատգամավորները կողմ են քվեարկել նախագծին:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստի վրա աշխատել են Ֆրանսիայի կառավարության և ֆրանսահայ կազմակերպությունների իրավաբանները: Տեքստը մշակվել է Ֆրանսիայի Սահմանադրությանը համապատասխան և հայ համայնքի համար ընդունելի տարբերակով: «Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրենքինախագծի» տեքստը Ֆրանսիայի կառավարությունը հրապարկել է հունիսի 29-ին:

Նա հավելեց, որ այժմ հայկական համայնքը պետք է լուրջ աշխատանք տանի, որպեսզի նախագիծը  հաստատվի նաև Սենատում` նկատելով, որ այդ ընթացքում Թուրքիան էլ իր լծակներով փորձելու է ամեն ինչ անել` Սենատի կողմից նախագծի հաստատումը կանխելու համար: «Թուրքիան, իհարկե, չէր սպասում, որ Ազգային ժողովն այսքան արագ նման որոշում կկայացնի: Նրանք փորձում էին ճնշում գործադրել կառավարության վրա և նախագահ Օլանդից պահանջում էին հետ կանչել օրինագիծը, սակայն դա չեղավ: Հիմա մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք, և ես համոզված եմ, որ հաղթանակ կտանենք»,- ասաց Փափազյանը:

«Այս տարվա հունվարի 25-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կառավարության ներկայացուցիչներին հանձնարարեց առաջարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացող օրենքի տեքստ, որը կհամապատասխանի նաև Սահմանադրությանը: Հայկական կազմակերպությունների մասնագետներն աշխատեցին ֆրանսիացի իրավաբանների հետ՝ մեզ համար ընդունելի և Սահմանադրությանը համապատասխանող տեքստ մշակելու համար: Այսպիսով, Ֆրանսիայի նախագահը տեր կանգնեց իր խոստմանը և սպասվում է, որ հունիսի 30-ին կամ հուլիսի 4-ին այն կներկայացվի Ազգային ժողով: Օրենքի նախագիծը հավասար է հակառասիստական և հակասեմիտական օրենքների տեքստերին»,- ասաց Փափազյանը: Նրա խոսքով՝ օրինագծի տեքստում որպես ցեղասպանության օրինակ նշվում է Հայոց և Ռուանդայի ցեղասպանությունը:

 

Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները