Ավստրալիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալիայում, այսօր՝ հուլիսի 2-ին, մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Առաջին ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 08.00-ին: Ընտրությունների պետք է մասնակցի շուրջ 15,6 մլն մարդ:
Հաղթանակի հիմնական հավակնորդներն են երկու կուսակցություններ՝ Ազատական ազգային կոալիցիան՝ գործող վարչապետ Մալքոլմ Թերնբուլի գլխավորությամբ եւ Լեյբորիստական կուսակցությունը, որը ներկայացնում է Բիլ Շորթենը:
Ավստրալիայի դաշնային խորհրդարանը բաղկացած է Ներկայացուցիչների պալատից եւ Սենատից: Ներկայացուցիչների պալատն ունի 150 պատգամավոր, որոնք ընտրվում են որոշակի ընտրական օկրուգից՝ 3 տարի ժամանակով: Սենատը խորհրդարանի վերին պալատն է, որը բաղկացած է 76 սենատորից:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



