Վթար Ջաջուռի մոտ. Հինգ վիրավորների վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 17-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ուեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 25-րդ կմ-ում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 20 UU 670 պ/հ (վարորդ` 1980 թ. ծնված Օ. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել կողապատնեշին եւ սահել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 1993 թ. ծնված Ս. Մ.-ը, 1980 թ. ծնված Օ. Պ.-ը, 1994 թ. ծնված Ս. Պ.-ը, 1998 թ. ծնված Ռ. Պ.-ը, Վ. Թ.-ը եւ 1998 թ. ծնված Խ. Դ.-ը տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



