Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Եվրո 2016». Եզրափակիչ, սակայն քառորդ եզրափակիչում. Գերմանիա-Իտալիա

ՍՊՈՐՏ

«Եվրո 2016»-ի քառորդ եզրափակիչում պայքարի մեջ կմտնեն Գերմանիայի և Իտալիայի ազգային հավաքականները:«Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիպման նախախաղային տեսությունը:

Գերմանիայի ազգային հավաքական

Աշխարհի առաջնության չեմպիոնությունից հետո, «Եվրո 2016»-ում հաղթանակը  համաշխարհային ֆուտբոլում Գերմանիայի հեգեմոնիան հաստատելու յուրահատուկ հնարավորություն է: Համաշխարհային ֆուտբոլում Գերմանիայի հավաքականը ընդամենը մեկ մղձավանջ ունի: Իտալիայի հավաքականի հետ բոլոր կարևորագույն հանդիպումներում  Բունդեսթիմն անհաջող է հանդես գալիս: «Եվրո 2016»-ում Գերմանիայի հավաքականը կրկին չկարողացավ խուսափել «Սկուադրա աձուրա»-ի հետ առճակատումից: Թիմերի միջև քառորդ եզրափակիչ հանդիպումը տեղի է  ունենալու Ֆրանսիական Բորդոյում:

Իսկ Գերմանիայի ընտրանին ֆուտբոլային ճանապարհորդությունը սկսեց  Լիլ քաղաքում: «Եվրո 2016»-ից բացման խաղը Յոահիմ Լյովի թիմին  տրվեց մեծ դժվարությամբ: Պաշտպանության կենտրոնում Մատս Հումելսի բացակայությամբ, Ուկրաինան կարողացավ մի շարք դժվարություններ ստեղծել աշխարհի չեմպիոնների համար, սակայն ֆուտբոլային բախտը գերմանացիների կողմն էր և խաղն ավարտվեց 2-0 հաշվով: Խմբային մրցաշարը Յոահիմ Լյովի թիմը շարունակեց Լեհաստանի դեմ դիմակայությամբ: Լեհերը կարողացան արժանի դիմադրություն ցույց տալ և հանդիպումն ավարտեցին անարդյունք հաշտությամբ: Հյուսիային Իռլանդիայի հետ խաղը հիշեցրեց ֆուտբոլի, սակայն ընդամենը մեկ դարպասով: Եվրոպայի առաջնությունում Թոմաս Մյուլերի անհաջողությունները շարունակվեցին այդ խաղում: Մյուլերը գրոհում էր,Մյուլերը հարվածում էր, իսկ Հյուսիային Իռլանդիայի դարպասապահ Մայքլ Մակգովերնը պարզապես անգերազանցելի էր: Արդյունքում հեղինակվեց ընդամենը մեկ գոլ Մարիո Գոմեսի կողմից և Գերմանիան 1-ին տեղով դուրս եկավ «փլեյ օֆ»:

Գերմանիա-Սլովակիա հանդիպումը Գերմանիայի ընտրանու բենեֆիսն էր «Եվրո 2016»-ում: Գերմանիան արդեն խաղով էլ ապացուցեց, որ ցանկացախ մրցակցի պատրաստ է ոտնատակ անել: Սլովակիան անպատեհ ժամանակի և անպատեհ տեղում հայտնվեց Բունդեսթիմի ճանապարհին: Բոատենգ-Հեդիրա-Դրաքսլեր տրիոն սլովակիային ուղարկեց երկարատև հանգստի, իսկ Գերմանիայի հավաքականը դուրս եկավ «Եվրո 2016»-ի քառորդ եզրափակիչ: Իտալական մղձավանջն հաղթահարելը Գերմանիայի հավաքականի ուժերի սահմաններում է:Իսկ այդ խաղում Գերմանիան պետք է կարողանա հաղթել երկու մրցակցի ինքն իրեն, այնուհետև Իտալիային հզոր թիմին:

Իտալիայի ազգային հավաքական:

Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ Իտալիայի հավաքականը « Եվրո 2016»-ում շարունակում է գերազանց ելույթների շարքը եվրո: Բուֆոնն ու մյուս նվիրյալները հիանալի տրամադրությամբ են մոտեցել այս առաջնությանը: Առաջին հայացքից թիմում չկան ակնհայտ գոլահարներ և առաջին մեծության հարձակվողներ, սակայն առկա է 1-ին մեծության ֆուտբոլը: Իտալական կատենաչոյին գումարում ենք կայուն թիմային խաղը և արդյունքում ստանում Իտալիայի հավաքականի հաջողության գաղտնիքը:

Սկուադրա աձուրան Եվրոպայի առաջնությունում  ֆուտբոլամանիան սկսեց Բելգիայի հետ խաղում: 1-ին իսկ հանդիպումը եկավ ասելու, որ Անտոնիո Կոնտեն Ֆրանսիա է ժամանել լուրջ ակնկալիքներով: Բելգիական աստղաբույլը քանդվեց իտալական թիմային խաղի առաջ: Աձուրան հաղթեց 2-0 հաշվով: Շվեդիայի հետ 2-րդ հանդիպումը բարդ ընթացք ունեցավ կապույտների համար: Միայն վերջին րոպեներին Էդերի  վարպետությունը պարգևեց 3 միավոր :Իտալիան Շվեդիային հաղթեց 1-0 հաշվով: Վերջին տուրից առաջ ապահովելով 1-ին տեղը Իտալիան 2-րդ կազմով պարտվեց Իռլանդիային, սակայն հենց դա հետագայում դարձավ չար կատակ Իսպանիայի գլխին:

1/8 եզրափակիչում Իտալիայի մրցակիցը Իսպանիայի ընտրանին էր: Անտոնիո Կոնտեն յուրահատուկ ֆուտբոլային դաս  տվեց կարմիր ֆուրիային:Գեղեցիկ հարձակողական ֆուտբոլ համեմված կազմակերպվածությամբ և Իսպանիան զիջեց ճանապարհը: 1-ին խաղակեսում գոլի հեղինակը Յուվեի պաշտպան Ջիորջիո Կելինին էր, իսկ հաշիվը խաղավարտին  կրկնապատկեց  Գրացիանո Պելեն: Իտալիան անցավ քառորդ եզրափակիչ, որտեղ սպասում է իր ամենաբարդ, սակայն միևնույն ժամանակ ամենացանկալի մրցակիցը` Գերմանիան:

Գերմանիա-Իտալիա 

Գերմանիա-Իտալիա մրցավեճը կարող է զարդարել ցանկացած մրցաշարի եզրափակիչ: Համաշխարհային ֆուտբոլի երկու հսկաներից մեկը ստիպված կլինի թողնել պայքարը «Եվրո 2016»-ում: 2 հավաքականները միմյանց միջև անցկացրել են 33 հանդիպում: Իտալիայի հավաքականը բացահայտ առավելություն ունի: Սկուադրա Աձուրան կարողացել է հաղթել 15 անգամ, իսկ ահա Գերմանիան իր օգտին ունի 8 խաղ: Թիմերի միջև ևս 10 մրցավեճ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:Այս թիմերի դիմակայությունը առանձնահատուկ է գերմանացիների համար: Բունդեսթիմը պաշտոնական հանդիպումներում մշտապես պարտություններ է կրել Իտալիայի ընտրանուց: Գերմանիայի առաջին լուրջ անհաջողությունը  Իտալիայի ընտրանու  հետ սկսվել Է 1970 թվականի աշխարհի առաջնությունում: Կիսաեզրափակիչում Իտալիան  11 մետրանոցներով հաղթել է Բունդեսթիմին: 1982 թվականին Գերմանին արդեն մունդիալի եզրափակիչում ստիպված եղավ գլխիկոր հեռանալ: Այս անգամ Իտալիան հաղթեց 3-1: Բունդեսթիմի հիշողություններում թարմ են նաև 2006 թվականի աշխարհի առաջնության և 2012 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչները: 2 դեպում էլ Իտալիան իսկական դաս տվեց Գերմանիային: «Եվրո 2016»-ը հավակնում է դառնալ Գերմանիայի ընտրանու նոր պատմության հիմնաքարը, առանց Իտալիայի: Իտալիա-Գերմանիա հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով ժամը 23:00-ին:Մրցավեճի գլխավոր մրցավարն է Վիկտոր Կաշաին:

Արմեն Մանուկյան

Անթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա Սողոմոնյան