Սեյրան Օհանյանը Տաջիկստանի դեսպանի հետ քննարկել է ռազմաքաղաքական համագործակցության մասին հարցեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իմոմուդդին Սատտորովին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում Տաջիկստանի դիվանագիտական առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն է մաղթել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-տաջիկական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



