Լավրովն ու Շտայնմայերը հեռախոսազրույց են ունեցել. խոսել են նաև ԼՂ խնդրի կարգավորման շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ, ի թիվս այլ հարցերի, նրանք քննարկում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ: «Հատուկ ուշադրություն է հատկացվել ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Մինսկի պայմանավորվածությունների կատարման «նորմանդական ձեւաչափին»: Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջմղման հեռանկարներին` հաշվի առնելով ԵԱՀԿ գործող նախագահի կարգավիճակով Գերմանիայի ԱԳ նախարարի` Երևան և Բաքու այցերի արդյունքները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Արտգործնախարարները նաեւ խոսել են ռուս-գերմանական հարաբերությունների մասին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



