Արփինե Դալալյանը 7–րդն է ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում
ՍՊՈՐՏԾանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Արփինե Դալալյանը 7–րդն է ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում:
Թբիլիսում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության մրցումային վերջին օրը +75 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանը պոկում վարժությունում բարձրացրեց 90 կգ, իսկ հրումում' 121 կգ: Երկամարտի 211 կգ արդյունքով Դալալյանը զբաղեցրեց 7-րդ տեղը:
Հուլիսի 2-ին մեդալների համար կպայքարի նաև Հայաստանի վերջին ներկայացուցիչը' պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



