Հիվանդանոցում մահացել է Ստամբուլի ահաբեկչության տուժածներից 4-ամյա երեխա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 45-ի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Զոհը 4-ամյա հորդանանցի Ռայան Մոհամեդն է, ում կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել:
Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան ահաբեկիչները նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա երեք մահապարտները պայթեցրել են իրենց: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը 45-ն է, 239 մարդ վիրավորվել է: Նրանցից 52-ը շարունակում են բուժում ստանալ հիվանդանոց, ընդ որում 20-ը հատուկ հսկողության տակ են:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



