Ճապոնիայում շոգի պատճառով հոսպիտալացվել է 420 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃապոնիայում շոգի պատճառով 420 մարդ է հոսպիտալացվել, հայտնել է «Կիոդո» գործակալությունը՝ սեփական հաշվարկների հիման վրա:
Շաբաթ Կանաձավա ու Տոյամա նահանգներում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 37 աստիճան, Ֆուկուի նահանգում՝ մինչեւ 36 աստիճան, Միեում՝ 35.9-ի, իսկ Կիոտոյում՝ 35.5: Ճապոնիայի մայրաքաղաքում ջերմաստիճանը հասել է 31-ի:
Ակնկալվում է, որ շոգ եղանակները կնահանջեն կիրակիից սկսած: Տոկիո, Կիոտո, Սայտամա, Նագոյա քաղաքներում օդի ջերմաստիճանը բարձրանալու է մինչեւ 33 աստիճան: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ նույնիսկ տանը մարդկանց ինքնազգացողությունը կարող է վատանալ, նրանք կարող են ջերմային հարված ստանալ: Կանխարգելման համար խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով քիչ-քիչ ջուր խմել եւ միացնել օդորակիչ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



