Մեդվեդևը նշել է, թե ինչ ազդեցություն ունի Թուրքիան ռուսական տնտեսության վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ռուսական իշխանությունները մտադիր չեն փոխել տնտեսության զարգացման վերաբերյալ իրենց մարտավարությունը հանուն այլ պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի շահերի: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Իհարկե, նրանք, ովքեր բարի նպատակներով են եկել մեր շուկա, չեն հեռացվելու այնտեղից միայն այն պատճառով, որ թուրք մատակարարները կրկին ազդանշան են տալիս վերադառնալ ռուսական շուկա: Ո՛չ, ամեն ինչ կմնա այնպես, ինչպես որ կա»,-ասել է վարչապետը:
Մեդվեդևը հիշեցրել է, որ մինչև 2015 թվականի աշունը Թուրքիային էր բաժին հասնում ՌԴ արտաքին առևտրի 5%-ը:
«Ամեն դեպքում, պատահել է այն, ինչ պատահել է, և ոչ՝ մեր մեղքով»,-ասել է Մեդվեդևը:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



