Իրանը եռակի կավելացնի գազի արտահանումը Հայաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի գազ արտահանող ընկերությունը հայտնել է, որ Հայաստանի հետ համաձայնություն է ձեռք բերվել գազի արտահանումը եռակի ավելացնելու մասին:
Էլեկտրաէներգիայով փոխանակության ծավալի ավելացման մասին Իրանի ու Հայաստանի միջեւ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունից հետո երկրները նոր համաձայնության են հանգել, որի նպատակն է ավելացնել բնական գազի արտահանումը, հայտնում է «Մեհր» գործակալությունը:
Իրանի գազ արտահանող ազգային ընկերության ղեկավար Ալիրեզա Կամելին հայտնել է, որ հիմա Հայաստան գազի արտահանումը կազմում է օրական մեկ միլիոն խորանարդ մետր: «Երկու կողմերն էլ հիմա պատրաստում են անհրաժեշտ ենթակառուցվածք բնական գազի փոխանակությունը բարձրացնելու համար»,- շեշտել է պաշտոնյան:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



