Մոտ 300 ամերիկյան տանկ է բերվել Ռումինիա զորավարժությունների համար. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի նահանգի Չարլսթոն քաղաքից մոտ 300 ամերիկյան տանկ է բերվել Ռումինիա զորավարժությունների համար: Այս մասին հաղորդում է «Curierul national» թերթը:
Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ռազմական մեքենաները բեռնվել են ավելի քան 26 ժամում: Այնուհետև տանկերը հատուկ գնացքի վրա են բարձվել և ուղարկվել Չինկա պոլիգոն:
Տանկերը Ռումինիա են բերվել ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար, որոնք տեղի կունենան օգոստոսին:
Ռումինական ԶԼՄ-ները հավելում են, որ անցյալ կիրակի ամերիկյան տանկերով երկու գնացք շարժվել է դեպի երկրի հյուսիս:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



