Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության հետ կապված «ԻՊ»-ի մոտ 20 ահաբեկիչ է ձերբակալվել Թուրքիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 20 ահաբեկիչ է ձերբակալվել Թուրքիայում Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության հետ կապված: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հաղորդում է «Reuters.»-ը:
Ըստ Էրդողանի, ձերբակալվածների մեծամասնությունը արտասահմանցիներ են:
«Վերջին տվյալները ցույց են տալիս, որ նրանք «ԻՊ»-ից են»,- նշել է Էրդողանը` այցելելով դեպքի վայր` Աթաթուրքի անվան օդանավակայան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան ԱՄՆ-ից օգնություն էր խնդրել ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչներին գտնելու համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



