Պակիստանում հեղեղը մարդկանցով լի մզկիթ է քշել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանի հյուսիսում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղի զոհ է դարձել առնվազն 33 մարդ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Sun Daily-ն:
Հեղեղը տասնյակ տներ է քշել Արսուն բնակավայրում, ինչպես նաեւ Դրոշ քաղաքի մզկիթը:
«Արդյունքում այդ պահին մզկիթում աղոթող 10 մարդ է զոհվել, 21 վիրավոր կա: Որոշները մինչեւ հիմա անհետ կորած են համարվում»,- շրջանի պաշտոնյաներից Մագհդերաթա Շահայի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
Հորդառատ անձրեւները Պակիստանում սկսվել են հուլիսի 2-ի երեկոյան:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



