Բաղդադում զայրացած ամբոխը հարձակվել է վարչապետի ավտոշարասյան վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի մայրաքաղաքում զայրացած ամբոխը քարերով հարձակվել է երկրի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի ավտոշարասյան վրա, որն արագորեն հեռացել է Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության վայրից: Այս մասին գրում էLenta.ru-ն՝ վկայակոչելով NPR-ը:
Համացանցում միջադեպի տեսանյութն է հրապարակվել: Դրանում երեւում է, որ մարդիկ ձեռքի տակ եղած առարկաները նետում են վարչապետի մեքենայի ուղղությամբ եւ հայհոյանքներ բղավում:
Ըստ Associated Press գործակալության, ամբոխն ալ-Աբադիի մեքենայի հետեւից «Գո՛ղ» է կանչել:
Հիշեցնենք, որ Բաղդադում տեղի ունեցած երկու ահաբեկչությունների հետեւանքով 131 մարդ է զոհվել, 200-ը՝ վիրավորվել:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



