Եվրո-2016. Մարիո Գոմեսը չի օգնի Գերմանիայի հավաքականին
ՍՊՈՐՏՖուտբոլի Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել Յոահիմ Լյովի գլխավորած թիմին մինչեւ Եվրո-2016-ի ավարտը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Իտալիայի հավաքականի հետ Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի խաղում Մարիո Գոմեսը ստացել է ծնկատակի ջլի վնասվածք:
Հիշեցնենք, որ 1:1 հաշվով ավարտված հիմնական եւ լրացուցիչ ժամանակից հետո 11 մետրանոցներում Գերմանիան հաղթել է 6:5 հաշվով: Կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականի մրցակիցը կլինի Ֆրանսիա - Իսլանդիա զույգի հաղթողը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



