Ավստրիայի նախագահի թեկնածուն անվանել է ԵՄ-ից դուրս գալու պայմանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրիայի նախագահի թեկնածու Նորբերտ Հոֆերը Corriere della Sera-ն տված հարցազրույցում հանդես է եկել Թուրքիայի Եվրամիություն մտնելուն դեմ, հայտնում է RIA Novosti-ն:
«Եվրոպան դա չի հաղթահարի: Այդ դեպքում հիմնավորված առիթ կլինի այն բանի համար, որպեսզի իմանանք ավստրիացիների կարծիքը այն մասին, թե ցանկանո՞ւմ են նրանք մնալ ԵՄ-ում»,- ասել է Հոֆերը:
Սակայն եթե ԵՄ անդամ-երկրների լիազորությունները կրճատվեն, «Ավստրիայում դա ավտոմատ կհանգեցնի հանրաքվեի»,- ավելացրել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով` Մեծ Բրիտանիայի դեպքը ցույց տվեց, որ Եվրամիությունը իր ներկա ձևով «մարդկանցից հեռու է» և կարիք ունի նորացման:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



