Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչպես են նշել Վարդավառը Գառնիում ու Գեղարդում (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Life.tert.am-ը գրում է.

Ինչպես նախորդ երկու տարիներին, այս տարի ևս Վարդավառը ընդգծված կերպով տոնվեց Գեղարդում և Գառնիում, որին մասնակից էր նաև Tert.am Life-ը:

Սփյուռքահայ և հայաստանաբնակ երիտասարդները հնարավորություն ունեցան ծանոթանալու տոնի իրական արմատներին՝ «Վարդավառ միջազգային փառատոնի» շնորհիվ:

«Վարդավառ» միջազգային փառատոնին ամեն տարի մասնակցում են նաև հարյուրավոր եվրոպացի երիտասարդներ, ինչը մեծապես նպաստում է հայկական մշակույթի, ավանդույթների տարածմանն ու Հայաստանի իմիջի ձևավորմանն այլազգիների շրջանում:

«Այսպիսով մենք փորձում ենք աշխարհին ներկայացնել հայկական մշակույթը և երիտասարդության շրջանում պահպանել ազգային-հոգևոր արժեքները»,- մեզ հետ զրույցում ասաց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, փառատոնի ղեկավար` Ատոմ Մխիթարյանը:

 


Փառատոնի այս տարվա խորագիրն էր «Ազգային ավանդական խաղեր». «Երիտասարդ խաղավարների միջոցով վեր հանեցինք այն խաղերը, որոնք մեր նախնիներն են խաղացել»,- նշեց փառատոնի ղեկավարը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնը մեկնարկեց Գառնիում մարզային տաղավարների բացմամբ, որտեղ յուրաքանչյուր մարզ ներկայացավ Վարդավառը նշելու իր առանձնահատուկ ավանդույթներով: Շատ կարևոր մի հանգամանք պետք է առանձնացնել՝ բոլոր տաղավարների ներկայացուցիչները երիտասարդներ էին։

 

Գառնիից տեղափոխվեցինք Գեղարդ։

 

 

Գեղարդի վանքային համալիրում տեղի ունեցավ Տիրոջ Պայծառակերպությանը նվիրված Սբ. Պատարագ, որի ընթացքում պատարագիչը ջուր ցողեց ներկաների վրա: Այնուհետև տեղի ունեցավ մատաղի և երիտասարդության օրհնության արարողակարգը, որից հետո ազգային երգ ու պարի ներքո այն բաժանվեց փառատոնի մասնակիցներին:

 

 

Արդեն երեկոյան Գառնիում «Ակունք» ազգագրական երգ ու պարի համույթի, երիտասարդ դերասանների և կատարողների մասնակցությամբ մեկներկեց Վարդավառի ծիսակատարության բեմադրությունը։

 


Արարողակարգը գրեթե ավարտվել էր և Tert.am Life-ի անձնակազմը պատրաստվում էր ճանապարհ ընկնել Երևան, սակայն փոքրիկ բացահայտում՝ «Պիտի ջահել լինես ու այսքան պարելու, երգելու, ջրելու ու ջրվելու ցանկություն ունենաս։ Երանի այս ջահելներին։ Այսօր հիշեցի, որ ամուսնուս հետ Վարդավառի տոնին եմ ծանոթացել։ Ջրեց ինձ ու մի լավ կռվեցինք։ Ջրի դույլով հարվածել եմ նրան։ Հետո արածիցս շատ եմ ամաչել։ Կռվեցինք, բայց հետո հորիցս ձեռքս խնդրեց։ Փաստորեն՝ այս տոնը նաև սիրելու տոն է»,- ամփսոսանքով, ամոթխած ժպիտով ու կարոտով Tert.am Life-ին պատմեց գաթա վաճառող տիկին Վերժինեն։

 

 

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ Սավգուլյան