Օթեւանում միայն 22 հոգի է մասնակցել ընտրությունների. հաղթել է ՀՀԿ-ն
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրեկ Արագածոտնի մարզի Օթեւան համայնքում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարի մեջ էր մտել երկու թեկնածու՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ջամալ Սալմոյանն ու ինքնառաջադրմամբ հանդես եկած Գոհար Սայադյանը: Երեկոյան քվեաթերթիկների վերջնահաշվարկի արդյունքում 17 ձայնով գյուղապետ է ընտրվել Ջամալ Սալմոյանը, իսկ նրա մրցակիցն էլ ստացել էր ընդամենը 5 քվե:
Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ Օթեւան համայնքն ունեցել է 106 ընտրող, բայց ընտրության օրը տեղամաս էր եկել ընդամենը 22 հոգի: Ստացվում է, որ ընտրություններին ընդամենը 20 տոկոս մասնակցություն է գրանցվել:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



