Հայաստանի շախմատի վետերանների հավաքականն ընթանում է առաջին հորիզոնականում
ՍՊՈՐՏԿայացան Աշխարհի շախմատի վետերանների թիմային առաջնության ութերորդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Անգլիայի երկրորդ թիմին: Հաղթանակներ տոնեցին Աշոտ Անաստասյանը, Կարեն Մովսիսյանը և Սերգեյ Գալդունցը, իսկ Ռաֆայել Վահանյանը պարտություն կրեց: Առաջին հորիզոնականում ընթացող Գերմանիայի հավաքականը իր հանդիպումն ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Այսպիսով, վերջին տուրից առաջ Հայաստանի և Գերմանիայի հավաքականները վաստակել են 14-ական թիմային միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով Հայաստանի հավաքականը ընթանում է առաջին հորիզոնականում: Վերջին տուրում Հայաստանի մրցակիցը կլինի գերմանական «Էմանուել Լասկեր» թիմը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



