Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դերասանուհի Շողեր Գրիգորյանը հղի է

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Կայքի զրուցակիցն է Մոսկվայում բնակվող հայ դերասանուհի Շողեր Գրիգորյանը, ով այսօր նշում է ծննդյան 28-րդ ամյակը: Մեզ հետ զրույցում դերասանուհին խոսել է ոչ միայն Մոսկվայում բնակվելու դժվարությունների ու հայրենիքի հանդեպ կարոտի, այլեւ ընտանիքի մասին: Ի դեպ՝ Շողերն առաջինը մեզ է վստահել հղիության լուրն ու նոր կարգավիճակում առաջին լուսանկարները:

-Շողեր, մի քանի ամիս է, ինչ այլեւս Հայաստանում չեք բնակվում, հետաքրքիր է՝ հասցրե՞լեք արդեն ինտեգրվել մոսկովյան միջավայրին, նիստուկացին, ինչու չէ նաեւմտածելակերպին:

- Հեշտ պրոցես չէ, ինչ խոսք, բայց ես ջանք չեմ խնայում, աշխատում եմ ազգային  լավ կողմերը նկատել, կենտրոնանալ դրականի վրա ու ինձ հաջողվում է։ Եթե անգամ մշտական բնակություն չենք պլանավորում, միևնույն է,  ես շատ կցանկանամ, որ այս ժամանակահատվածն էլ  սիրելով ապրենք այստեղ, ինչքան էլ, որ քաղաքական անցուդարձերը անդրադառնում են մեր տրամադրվածության վրա։ Կարծում եմ, որ մենք ծայրահեղ տարբեր խառնվածքների ու մտածողության ազգեր ենք, ապշում եմ, թե ինչպես ենք 70 տարի միասին ապրել նույն մշակույթով ու մտածողությամբ․․․

-Մշտական բնակությամբ Հայաստանից տեղափոխվածները շեշտում են՝ «Հայրենիքիցհեռու գտնվելով ես իրապես զգում դրա արժեքն ու նշանակությունը», Ձեր պարագայումէ՞լ է այդպես, ինչ խորհուրդ կտաք այստեղի բնակիչներին, որպեսզի ժամանակին եւ ճիշտգնահատեն ունեցածը:

-  Իսկապես այդպես է․․․  հայրենասիրությունդ  սրվում, վերաճում է նացիոնալիզմի, որը շատ վտանգավոր երևույթ է։ Ես ու ամուսինս զգույշ ենք էդ հարցում, բայց երբեմն ես ինձ բռնացնում եմ այդ «հիվանդության» մեջ, որը վտանգավոր է ու ներքին խաղաղություն գողացող։ Երբ հեռու ես հայրենիքիցդ, ամեն քաղաքական անարդարություն նրա հանդեպ սրտիդ ավելի մոտ ես ընդունում, չարանում ես ուրիշ երկրների հանդեպ, դրանից բացի ոչ մի այլ բանի մասին չես կարողանում մտածել,  քեզ մեղավոր ես զգում, որ Հայաստանում չես և ուրիշ պաթոլոգիկ դրսևորումներ ․․․ Դրանով հայրենիքիդ ոչ մի լավություն չես անի, դրա համար  սկսում եմ աղոթել էդ տեսակ  «նոպաների» ժամանակ.  հանձնում ու վստահում եմ Աստծուն, գիտեմ, որ ամեն բան իր ձեռքերում է ու միայն իր հետ եմ իմ հույսը կապում։

Իսկ խորհուրդս ու խնդրանքս այն է , որ չփնովենք մեր երկիրը, այն իսկապես Աստծո պարգևն է մեզ, մեր երկիրը հայի դարավոր երազանքն է։ Բոլորին խորհուրդ կտամ ամեն օր արթնանալուց հայհոյելու փոխարեն օրհնել մեր երկիրը, այդ ժամանակ կտեսնենք, թե ինչպես է բարգավաճելու այն: Մենք էնպիսի հող ունենք, որն աշխարհում ամենահամեղ բերքն է տալիս, էն տեսակ ջուր, որն ուրիշ տեղ մեծ  գումարի դիմաց էլ ձեռք չես բերի․․․ մեր պապերը հո հիմար չէի՞ն, որ մնացին ու արարեցին հենց մեր երկրում։

-Շողեր, գիտեմ, որ սկզբնական շրջանում Մոսկվայում աշխատանք չունեիք, հետաքրքիրէ՝ աշխատանք գտե՞լ եք արդեն:

- Կա քարեր նետելու և քարեր հավաքելու ժամանակ, ինչպես ասում է Սողոմոն Իմաստունը։ Ուրախ եմ, որ կյանքումս նորից «քարեր հավաքելու» ժամանակն է եկել։ Ամեն անգամ, երբ կարծում եմ, որ ես աճելու տեղ այլևս  չունեմ, որ հասել եմ պրոֆեսիոնալիզմի իմ ուզած մակարդակին, հայտնվում եմ էնպիսի մշակութային բարձր զարգացվածության  քաղաքներում, ինչպիսին Փարիզն էր, հիմա էլ Մոսկվան ու  հասկանում եմ, թե  ինչքան դեռ տեղ ունեմ հղկվելու, թե որպես դերասանուհի, թե որպես մարդ ․․․ Բացի նորից կրթվելուց՝ հիմա նոր,  մի չապրված  կյանքի  երջանիկ փուլում եմ, որը վայելում եմ։  Իսկ  երջանկությունը թմրեցնող հատկություն ունի, լավ առումով. խոստանում եմ երկար չի տևի դադարը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Ավտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրանցի վարորդը Կապան-Տաթև ավտոճանապարհին «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր Մբապեն գոլերի քանակով գերազանցել է Ռոնալդոյին Ինչպես են մայրն ու փոքրիկը փողոցի փլուզման պատճառով ընկնում գետնի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը ՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում. մանրամասներ Հրդեհ` Դարպաս բնակավայրում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՄհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստին ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաները