Արմավիրում 8-րդ դասարանի աշակերտ է դանակահարվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել ութերորդ դասարանի աշակերտ, 13-ամյա տղան, ով, «Փաստինֆո»-ին տեղեկություններով, հայտարարել է, որ վեճի ժամանակ է ստացել վնասվածքը:
Պարզվել է, որ նախօրեին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիրում նա վիճաբանել է գրեթե իրեն հասակակից՝ 14-ամյա տղայի հետ, վերջինս դանակով հարվածել և մարմնական վնասվածք է հասցրել աշակերտին:
Դանակահարած պատանին ներկայացել է ոստիկանության բաժին, տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



