Շնորհակալ եմ ամեն օրվա ժպիտիս համար. Հռիփսիմեն ու Մարտինը նշում են ամուսնության 3-ամյակը
ՖՈՏՈ2013-ի հուլիսի 4-ին հայկական շոու-բիզնեսի երկու հայտնի աստղեր՝ Մարտին Մկրտչյան ու Հռիփսիմե Հակոբյանը, միմյանց հավերժ սիրո խոստում տվեցին։ Զույգի պսակադրությունը կատարվեց Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։ Անցած երեք տարվա ընթացքում երիտասարդ զույգի ընտանիքում համալրում եղավ, երբ ծնվեց նրանց առաջնեկը՝ փոքրիկ Լեոն։

Այսօր Հռիփսիմեն նույնքան երջանիկ է, որքան ամուսնության առաջին օրը։ Եվ խորհրդանշական այս օրը երգչուհին իրենց հարսանեկան լուսանկարներից է հրապարակել Insragram-ում եւ գրել.
«Երջանիկ 3 տարի... Շնորհակալ եմ ամեն օրվա ժպիտիս համար... սիրում եմ մեր ընտանիքը»։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



