Վրաստանից Ռուսաստան ճանապարհը ժամանակավորապես կփակվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավոտմայրուղում, որը տանում է դեպի Ռուսաստանի սահմանը, հունիսի 6-ից մինչև հունիսի 7-ը կարգելվի բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը, հայտնել են երկրի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունից, փոխանցում է sputnik-georgia.ru-ն։
«Վրաստանի շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարության Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 134-135 կմ-ի հատվածում առկա է տարերային գործընթացների ակտիվացման վտանգ, ինչի պատճառով հունիսի 6-ից ժամը 19։00-ից մինչև հունիսի 7-ը ժամը 07։00-ն արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Աղբյուրը` Tert.am
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



