Ադրբեջանը ռազմական ավտոմեքենաներ կգնի Ղազախստանից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆParamount Group ընկերության օգնությամբ Ղազախստանը պետք է նոր ռազմական ավտոմեքենաներ արտադրի եւ վաճառի մի շարք երկրների, այդ թվում' Ադրբեջանին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA-ն' հղում կատարելով ղազախստանյան ԶԼՄ-ներին:
Արտադրությունը սկսելու ժամկետները դեռեւս հստակ չեն, բայց սարքավորումների ձեռքբերումը ծրագրված է ավարտել մինչեւ այս տարեվերջ:
Չնայած այն բանին, որ ռազմական մեքենաները պետք է արտադրվեն Paramount Group-ի օգնությամբ, նրանք կկոչվեն տեղական անուններով:
Ծրագրվում է 2018 թվականին արտադրել 120 ռազմական ավտոմեքենա' անհրաժեշտության դեպքում դրանց թիվը մինչեւ 360-ի հասցնելու հնարավորությամբ:
Ռազմական ավտոմեքենաները վաճառվելու են Ադրբեջանին, Հարավաֆրիկյան Հանրապետությանը, Գաբոնին եւ Բրազիլիային:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



